copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 22:27 10-09-2021

Գերմանիայի դատախազությունը հետաքննում է ռուս հաքերների հարձակումը Բունդեսթագի վրա

Գերմանիայի դաշնային դատախազությունը հետաքննում է ռուսական Ghostwriter հաքերային խմբի գործունեությունը, որի գործունեությունը մեծացել է Բունդեսթագի ընտրությունների նախաշեմին: Այս մասին հայտնում է Der Spiegel պարբերականը:

Ըստ հրատարակության՝ գերմանական դատախազությունը կարծում է, որ մի քանի ամիս ռուս հաքերները փորձում են մուտք գործել Բունդեսթագի և խորհրդարանականների էլեկտրոնային փոստի հասցեները՝ օգտագործելով լանդթեգեր՝ այսպես կոչված, ֆիշինգ։ Հաքերային հարձակումների թիրախը հիմնականում իշխող կոալիցիայի՝ քրիստոնեա-դեմոկրատական ​​և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների պատգամավորների էլեկտրոնային փոստերն են: Գերմանական հատուկ ծառայությունները վստահ են, որ հաքերների թիկունքում կանգնած է ռուսական պետությունը՝ ի դեմս ՊՆ գլխավոր շտաբի գլխավոր տնօրինության:

Սահմանադրության պաշտպանության դաշնային գրասենյակի ղեկավար Թոմաս Հալդենվանգը նախապես զգուշացրել էր, որ կիբերհարձակումների արդյունքում կարող են յուրացվել մասնավոր տվյալներ, որոնք հետագայում կարող են օգտագործվել կեղծ լուրերի և վարկաբեկման արշավների համար:

Սեպտեմբերի 6-ին Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կապված հաքերային հարձակումների հետ, որոնք գերմանական մամուլը անվանում է «անսովոր դաժան»:

«Դաշնային կառավարությունը հորդորում է Ռուսաստանի կառավարությանը անհապաղ դադարեցնել կիբեր ապօրինի գործունեությունը», - ասված է հայտարարության մեջ:

ԱԳՆ խոսնակը նաև հիշել է, որ դեռեւս 2015 թվականին ռուս հաքերները, ենթադրաբար, կոտրել էին Բունդեսթագի IT ցանցը: Գերմանիայի իշխանությունները Ռուսաստանի ներկայիս գործողությունները համարել են «սպառնալիք կամքի արտահայտման ժողովրդավարական գործընթացին»: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեղադրանքները համարել է անհիմն:

Բունդեսթագի ընտրությունները, որոնց արդյունքում կձեւավորվի Գերմանիայի նոր կառավարությունը, կանցկացվեն սեպտեմբերի 26 -ին: Ըստ վերջին հարցումների՝ սոցիալ -դեմոկրատներն առաջատար են, իսկ հեռացող կանցլեր Անգելա Մերկելի կուսակցությունն ընդամենը երկրորդ տեղում է:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել