copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 19:17 10-09-2021

Վրաստանում քաղաքական գործիչը նախընտրական գովազդ է տեղադրել պոռնոկայքում

Վրացի քաղաքական գործիչ Զուրաբ Ջափարիձեն հոկտեմբերին կայանալիք ընտրություններից առաջ գովազդ է տեղադրել հայտնի պոռնոկայքում: Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

Սա առաջին դեպքը չէ, երբ Ջափարիձեն գովազդեր է տեղադրում պոռնոկայքում: Նա նման բան արել է նաև 2018-ի նախագահական ընտրություններից առաջ, երբ պաշտոնի բարձրացում է ստացել: Քարոզարշավի կարգախոսներն էին՝ «Չեմ խոստանում մեծացնել Ձեր չափը» և «Ավելի շատ սեքս, ավելի շատ ազատություն»:

Նույն նախագահական ընտրություններում Ջափարիձեի ծրագրում ներառված էր մարիխուանայի օրինականացման մասին կետը: Քաղաքական գործիչը ղեկավարում է «Նոր քաղաքական կենտրոն՝ Գիրչի» կուսակցությունը:

Հոկտեմբերի 2-ին Վրաստանում կանցկացվեն քաղաքների եւ տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքապետերի ընտրություններ:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»