copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:48 10-09-2021

Դանիան հանում է կորոնավիրուսի հետ կապված բոլոր սահմանափակումները

Դանիայի իշխանությունները որոշել են չեղարկել կորոնավիրուսային համաճարակի հետ կապված բոլոր սահմանափակումները: Այս մասին հայտնում է Դանիական ռադիոն: Սեպտեմբերի 10-ից կչեղարկվեն դիմակների պարտադիր կրումը, միջոցառումներին հանդիսատեսի թվի սահմանափակումը և Քովիդ-անձնագրերի օգտագործումը:

«Գոյություն ունեցող վերջին սահմանափակումները հանվեցին ուրբաթ երեկոյան: Եթե ​​վարակը տարածվի, դպրոցները դեռ կարող են փակվել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Համաճարակային սահմանափակումները թագավորությունում գործում էին մեկուկես տարի՝ 2020 թ. մարտի 11-ից: Սեպտեմբերի 10-ի դրությամբ Դանիայում կորոնավիրուսն այլևս չի համարվում «չափազանց վտանգավոր հիվանդություն»: Իշխանությունները նշում են, որ պատվաստումը դարձել է համաճարակը զսպելու արդյունավետ գործիք:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
12:55 Ինչու՞ Փաշինյանը «նախկին թալանչիներից» հետ բերած մեծ փողերով գյուղերում հակակարկտային կայաններ չի տեղադրել
13:32 Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան 14-րդ մրցանակը կհատկացնի ՀՌԳ 32-ամյա մարտիկին
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
11:51 Հարբած տղամարդը մտել է Տուվայի մանկական ճամբար. կան տուժած երեխաներ
13:49 Այլևս կանոններ չկան. Մեդվեդևը կոչ է արել հրաժարվել Հաագայի կոնվենցիաներից
12:43 Իտալիայի վարչապետ Մելոնին կոշտ պատասխան է տվել Թրամփին, ով պնդում էր, թե նա ուզում է նկարվել իր հետ
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»