copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:10 10-09-2021

Բայդենը միլիոնավոր պետական ​​ծառայողների պարտադրել է պատվաստվել COVID-19- ի դեմ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի հայտարարել է, որ դաշնային կառավարության բոլոր աշխատակիցները, պետական ​​գումարներ ստացող բուժաշխատողները և խոշոր ընկերությունների աշխատակիցները պարտավոր են պատվաստվել COVID-19-ի դեմ:

Պահանջները կվերաբերեն մոտավորապես 100 միլիոն ամերիկացիների՝ երկրում աշխատող մարդկանց երկու երրորդը, ասել է ԱՄՆ նախագահը հինգշաբթի ուղերձի ժամանակ:

Մինչ այժմ Միացյալ Նահանգների քաղաքացիական ծառայողները կարող էին ընտրել պատվաստանյութի և շաբաթական թեստերի միջև, սակայն այժմ նրանց աշխատանքից ազատում է սպառնում՝ պատվաստված չլինելու համար:

Միացյալ Նահանգների նախագահի հրամանի համաձայն՝ հարյուրից ավելի աշխատակից ունեցող ընկերությունները, ծանր տուգանքների սպառնալիքի ներքո, պետք է պարտադիր պատվաստումներ կամ կորոնավիրուսի շաբաթական թեստավորում իրականացնեն:

Ամենից շատ դիտված