copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 15:31 09-09-2021

Պատերազմի ժամանակ ես այնտեղ էի և սեփական աչքերով եմ տեսել բռնապետ Ալիևի սանձազերծած ագրեսիան. գերմանացի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեսն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ նշելով, որ Դաշնային կառավարությունն ավելի շատ աջակցություն պետք է ցուցաբերեր այդ կոնֆլիկտում:

«Եթե ​​ժողովուրդների ինքնորոշման իրավունքը լուրջ ընդունվեր, ապա Գերմանիան կմիջամտեր ադրբեջանա-թուրքական ագրեսիայի դեմ,-նշել է պատգամավորը,- մենք՝ մի քանի խորհրդարանականներով, եղել ենք Լեռնային Ղարբաղում և սեփական աչքերով տեսել բռնապետ Ալիևի ագրեսիան»:

Շտեֆեն Կոտրեսն, ի թիվս այլ բաների, նշել է նաև, որ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմում օգտագործվել են տարիների ընթացքում ձեռք բերված զանգվածային սպառազինությունների՝ այդ թվում ՆԱՏՕ-ի ժամանակակից զենքեր, վարձկաններ Սիրիայից և Լիբիայից, անօդաչու թռչող սարքեր Իսրայելից:

Ըստ նրա՝ Արևմուտքի վարած քաղաքականության պատճառով Թուրքան ամրապնդեց իր դիրքերն ու կատարելագրործեց վարած ագրեսիվ քաղաքականությունը:

«Թուրքիայի հանդեպ մեղմ քաղաքականությունն ամրապնդեց տարածաշրջանում նրա վարած ագրեսիվ քաղաքականությունը՝ Ադրբեջանի հետ միավորվելով «երկու պետություն և մեկ ազգ» նշանաբանի ներքո»,-նշել է պատգամավորը:

Նրա կարծիքով՝ փախստականների մասին պայմանագրով դաշնային կառավարությունն իրեն խոցելի է դարձրել Թուրքիայի կողմից շանտաժի համար:

«Դաշնային կառավարությանը գերմանացիների շահը չի հետաքրքել,-ասել է պատգամավորը,-եթե հետաքրքրեր, ապա նրանք կզբաղվեին սահմանների անվտանգության հարցով, այլ ոչ թե դա կվստահեին Թուրքիային՝ մեծ գումարի դիմաց»:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան