copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 14:21 05-07-2021

Թվում է՝ ՈւԵՖԱ-ն զուրկ է բարոյական կողմնացույցից. գերմանացի պատգամավոր

Անկախ պատերազմից, Բաքուն երբեք չպետք է լիներ այն վայրը, որտեղ ֆուտբոլային խաղեր կանցկացվեին: Թվում է՝ ՈւԵՖԱ-ն զուրկ է բարոյական կողմնացույցից: Որոշումներն այնտեղ թափանցիկ չեն կայացվում, կառույցն հակված է կոռուպցիայի:

Այս մասին ասել է Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:

Ըստ Շվաբեի՝ Ադրբեջանը խիստ հետաքրքրված է միջազգային խոշոր մարզական իրադարձությունների միջոցով շեղել մարդկանց ուշադրությունը երկրում առկա ժողովրդավարության և մարդու իրավունքների կործանարար իրավիճակից: Արդյունքը՝ զանգվածային ներդրումներ և որոշում կայացնողների վրա ազդեցության ձեռքբերում:

Ֆրանկ Շվաբեն, անդրադառնալով Սոկար ընկերության գործունեությանը, նշել է, որ այն ծառայում է Ադրբեջանի նախագահի անձնական շահերին:

‹‹Ընկերությունը գործնականում «մեկ առ մեկ» իրականացնում է Ալիևի թելադրած օրակարգը››,- նշել է պատգամավորը՝ հավելելով, որ Սոկարի հովանավորությունը նշանակում է ուղիղ հովանավորություն Ադրբեջանի կողմից:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան

Ձեզ գուցե հետաքրքրի