copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:23 09-09-2021

Ովքեր կպայքարեն Վանաձորի քաղաքապետ դառնալու համար

Վանաձորի քաղաքապետի սպասվելիք ընտրությունները խոստանում են գերմրցակցային լինել։

Արդեն հայտնի են հիմնական քաղաքական ուժերն ու թեկնածուները, որոնք մասնակցության հայտ են ներկայացրել։

Մեզ հասած տեղեկություններով՝ «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն Արկադի Փելեշյանն է՝ հայտնի Ական, որը Վանաձորի ավագանու նախորդ ընտրություններին մասնակցել է «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակով։

Գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ամենայն հավանականությամբ, Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։

«Հայաստան» դաշինքի թեկնածուն, մեզ հասած տեղեկություններով, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, հանրապետական Կարեն Սարիբեկյանն է, «Պատիվ ունեմ» դաշինքը կառաջադրի Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանի թեկնածությունը։

Ընտրություններին կմասնակցի նաև Ռուբեն Վարդանյանի կողմից հովանավորվող «Ապրելու երկիր» կուսակցությունը, մինչ այժմ խոսվում էր, որ կուսակցության թեկնածուն սոցիալական միասնական ծառայության Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Արմեն Այվազյանն է, սակայն, մեր տեղեկություններով, կուսակցությունն այս առումով դեռ որոշում չունի, և հնարավոր է, որ չառաջադրի Այվազյանին

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ