copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:28 07-09-2021

ՄԻՊ-ը պարզաբանումներ է պահանջել ԱՆ-ից, թե ինչպես է ապահովելու Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում

Արմեն Չարչյանի երկրորդ կալանավորումից հետո Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ բժիշկը, մի քանի անգամ այցելել են ինչպես հիվանդանոց, այնպես էլ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այս մասին հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

Առանձնազրույցի եւ բժշկական փաստաթղթերի հիման վրա Պաշտպանի աշխատակազմն առաջարկել է նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Դրանից հետո եւս մեկ այց է իրականացվել Արմեն Չարչյանին, ուսումնասիրվել են բժշկական փաստաթղթերը:

Օրենքի պահանջի համաձայն՝ պարզաբանումներ են պահանջվել Արդարադատության նախարարությունից կապված այն հարցի հետ, թե ինչպես է ապահովելու Արմեն Չարչյանի բժշկական օգնությունը ՔԿՀ-ում:

Բացի այդ, Պաշտպանի աջակցությամբ լուծվել է նաեւ հանձնուքների հարցում առաջացած խնդիրը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից