copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 08:56 07-09-2021

Փոխատեղումներ՝ պետական համակարգում. Հրապարակ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ օրերս պաշտոնից ազատվել է ՀՀ քրեակատարողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Գոյունյանը, որն այս պաշտոնին նշանակվել էր 2019թ․ հուլիսի 11-ին։ Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, Կարեն Սարգսյանն էլ ազատվեց Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից, որին նշանակվել էր 2020 թ․ փետրվարի 6-ին: Նրանք երկուսն էլ, մեր տեղեկություններով, տեղափոխվելու են այլ պաշտոնի։

Մասնավորապես, Սարգսյանը, որն օրեր առաջ Ազգային ժողովում հարձակվել էր ընդդիմության վրա եւ մատը թափ տալով բոցաշունչ ելույթ էր ունենում, նշանակվելու է Գեղարքունիքի մարզպետ՝ տարածքային կառավարման նախարար նշանակված Գնել Սանոսյանի փոխարեն։ Իսկ Գոյունյանը, որից, ի դեպ, համակարգում շատ դժգոհ են, մեր տեղեկությամբ, գնալու է Պետեկամուտների կոմիտե, քանի որ մոտ է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի հետ։ Բացի այդ, ասում են՝ նաեւ արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը չի ցանկացել աշխատել նրա հետ։

Նախնական տեղեկությամբ՝ Արթուր Գոյունյանը նշանակվելու է ՊԵԿ նախագահի՝ իրավական ոլորտը համակարգող տեղակալ։ Մինչեւ երեկ այդ պաշտոնը զբաղեցնում էր Արշակ Գասպարյանը, որն օրվա վերջում ազատվեց ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից։ Շուտով, հավանաբար, կլինի նաեւ Գոյունյանի նշանակումն այդ աթոռին։

Ամենից շատ դիտված

09:00 ՀՀ-ՌԴ փոխադարձ «հարվածները» տեղափոխվում են փողոց․ բողոքի ակցիա՝ ՌԴ դեսպանատան դիմաց
21:49 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը
12:10 34 տարեկանում կյանքից հեռացած Կարգինի Հասոն այսօր կդառնար 46 տարեկան
20:00 Լիպարիտ Դրմեյանի բազմավեկտոր ընտանիքը. ընդդիմության և իշխանության հատման կետը
18:00 Միլիոնների «շոու»-ի էֆեկտը. ինչպես է իշխանությունը 94 մլն դրամ քամուն տվել մեկ հանրահավաքի համար
14:00 Ռուսական արգելքները խա՞ղ են, թե՞ տնտեսական պատերազմ է սկսվել
19:07 Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ Կառավարության կադրային բանկում
11:30 Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե Հովհաննիսյան
10:24 Վիճաբանություն՝ Արարատի մարզում․ ոստիկանները Այնթապ գյուղից ձերբակալել են մասնակից 7 անձանց
20:38 Կարեն Հովհաննիսյանը դստեր՝ Նանեի հետ նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել