copy image url
Սպորտ 4 տարի առաջ - 15:40 06-09-2021

Հայաստան – Լիխտենշտեյն խաղի տոմսերն արդեն սպառվել են

ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի J խմբի 6-րդ տուրում կայանալիք Հայաստան – Լիխտենշտեյն հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 8-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

5-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 10 միավորով 2-րդն է: Գերմանիայի հավաքականը գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը՝ վաստակած 12 միավորով:

Ամենից շատ դիտված