copy image url
Ներքին 4 տարի առաջ - 10:47 03-09-2021

Մոպեդի 25-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է

Երկու օր առաջ՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 21.10-ին, Երևանի Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում բախվել էին ավտոբուս և մոպեդ: Մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Սեպտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին հիվանդանոցում, գիտակցության չգալով մոպեդը վարող է 25-ամյա Օնիկ Սվատյան մահացել է: Կատարվում է քննություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: