copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:40 02-09-2021

Մենք պետք է միջնորդի դեր ստանձնենք՝ պահպանելով չեզոքությունը. գերմանացի պատգամավոր

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Յանա Շիմկեսը, պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի մոտեցում ունի Լեռնային Ղարաբաղի խնդրին, ասել է, որ այս կոնֆլիկտում մարդիկ Գերմանիայի դերը գերագնահատում են, քանի որ կան տարածաշրջանային այնպիսի երկրներ, ինչպիսիք են Թուրքիան և Ռուսաստանը, որոնք թե՛ շահերով, թե՛ ռազմական աջակցությամբ ներգրաված են կոնֆլիկտի մեջ:

«Գերմանիան պետք է Եվրամիության և այլ պետությունների հետ միասին աշխատի հակամարտության լուծման ուղղությամբ և իր հնարավորությունների սահմաններում պետք է ամեն ինչ անի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղություն հաստատավի»,-ասել է պատգամավորը:

Նա միաժամանակ նաև նշել է, որ դիվանագիտական ​​մակարդակում Գերմանիան պետք է նպաստի հրադադարի պահպանման ռեժիմին, աջակցի ռազմական հանցագործությունների բացահայտման գործընթացին և համագործակցի տարածաշրջանի երկրների հետ կոնֆլիկտի վերջնական լուծման շուրջ, որը խաղաղություն կապահովի նաև ապագայում:

«Ներկայումս Ադրբեջանը Գերմանիայի ամենակարևոր տնտեսական գործընկերն է Կովկասում, բացի տնտեսական կապերից՝ մեր երկու երկրներին միավորում է նաև քաղաքական ընդհանուր զարգացման տեսլականը»,-նշել է պատգամավորը՝ հավելելով, որ դրան զուգահեռ երկու երկրների միջև կան նաև որոշակի տարբերություններ:

Յանա Շիմկեսը հստակեցրել է, որ իրենք՝ Բունդեսթագի պատգամավորները, այս հարցում պետք է միջնորդի դեր ստանձնեն՝ չեզոքությունպահպանելով:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան