Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 10:06 02-09-2021

Natura Siberica-ն դադարեցրել է առևտրի կետերի գործունեությունն ու արտադրությունը

Կոսմետիկայի արտադրող Natura Siberica-ն ժամանակավորապես փակել է ապրանքանիշի տասնյակ խանութներ և դադարեցրել արտադրությունն ընկերության որոշ ապրանքանիշների սեփականատիրոջ հետ լիցենզիայի պայմանագրի խզման պատճառով, գրում է ՌԲԿ-ն՝ հղում անելով ընկերության նախագահ Սերգեյ Բույլովին:

Ըստ Բույլովի՝ այս միջոցառումներն ուժի մեջ են լինելու այնքան ժամանակ, մինչև հստակեցվեն իրավական դիրքորոշումը և խմբի ամենաթանկարժեք ակտիվների արտերկիր դուրսբերման բոլոր հանգամանքները:

Երկուշաբթի՝ օգոստոսի 30-ին, բիզնեսի համասեփականատեր և ընկերության հիմնադիր Անդրեյ Տրուբնիկովի նախկին կինը՝ Իրինան, դադարեցրել է մի շարք ապրանքային նշանների օգտագործման պայմանագիրը՝ «Ագաֆիա տատիկի բաղադրատոմսերը», «Ագաֆիայի դեղատուփը», Planeta Organica, Natura Siberica: Արդյունքում արտադրողը՝ «Պերվոյե Ռեշենիեն», այլևս իրավունք չունի արտադրելու ֆիրմային ապրանքներ:

Բույլովի խոսքով՝ Տրուբնիկովան դա արել է «ընկերությունն արգելափակելու, արտադրության և վաճառքի հարկադիր պարապուրդներից հսկայական կորուստներ ստեղծելու և, ի վերջո, բիզնեսը ոչնչացնելու համար»:

Հրատարակությունը նշում է, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան փակվել է Natura Siberica ցանցի առնվազն հինգ խանութ:

Ամենից շատ դիտված

19:03 Ալեքսանդր Բաբասյանի որդուն պապիկը անվանական համարանիշերով ավտոմեքենա է նվիրել
22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:00 Ծաղիկ նվիրողը այգի էլ կնվիրի. Քաջարանում ստեղծվում է Քաջարանից մեծ այգի՞
18:00 Կարմիր գծերի թանկացում և ապօրինի ուղեփակոցներ. ինչու է կաթվածահար եղել Երևանը
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ

Ձեզ գուցե հետաքրքրի