copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:12 01-09-2021

Խաղողի այգիները քարտեզագրվում են

Հայաստանում խաղողի այգիներն անձնագիր կունենան: Այդ նպատակով Խաղողագործության և գինեգործության հիմնադրամը 2020 թվականից իրականացնում է խաղողի տնկարկների ռեեստրի ստեղծման աշխատանքներ: Որքան խաղողի այգիներ ունենք, հատկապես որ շրջաններում են խաղող աճեցնում, ինչ տեսակի, ինչ ոռոգման համակարգ է ներդրված, և ովքեր են այգիների սեփականատերերը. ստեղծվելիք միասնական էլեկտրոնային տեղեկատվական համակարգը կտա ոչ միայն այս հարցերի պատասխանները:

Տեղեկատվական համակարգը հնարավորություն կտա վերահսկել խաղողի աճեցման, մթերման ու վերամշակման գործընթացները:

Խաղողի այգիների քարտեզագրումն իրականացվում է անօդաչու թռչող սարքերի միջոցով: Արդեն քարտեզագրվել են Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերի խաղողի այգիները:

Այժմ աշխատանքները տվյալների հավաքման փուլում են:

Ռեեստրը թույլ կտա նաև գնահատել խաղողի այգիների ընդհանուր վիճակը, մասնավորապես, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը:

Կառավարությունն իրականացնում է ոլորտի աջակցության մի շարք ծրագրեր: Ռեեստրի գործարկումը թույլ կտա առավել թիրախավորված և նպատակային իրականացնել այդ ծրագրերը:

Այս տարի խաղողի տնկարկների քարտեզագրման աշխատանքներ կիրականացվեն նաև Վայոց ձորի և Տավուշի մարզերում: Ռեեստրի ստեղծման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թ.:

Ամենից շատ դիտված

15:52 Զոհեր և վիրավորներ Ուկրաինայում՝ ռուսական հարվածների հետևանքով
22:16 Մահացել է ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի կինը
14:53 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները
22:35 Արման Ծառուկյանն աստղային «շաբաշ» է տվել ամուսնացող զույգին
14:38 Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելն ու դրանով հպարտանալը համարվում են «նորմալ»
14:31 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը. Մարուքյան
17:47 Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. Թրամփ
20:44 Լեհաստանին և Ուկրաինային քաղաքական հակամարտության մեջ ներքաշելը ռազմավարական սխալ է․ Տուսկ
08:25 1 զոհ, 11 վիրավոր. Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Գազել»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը
12:21 Չնայած ցավին՝ նրանք չեն հանձնվում. Գոռ Հակոբյանի հրապարակումը հիվանդասենյակից