Ուղիղ եթեր
copy image url
Ավելին 4 տարի առաջ - 13:22 29-08-2021

Որոնք են առողջության համար ամենավտանգավոր 5 բանջարեղենը

Կան հինգ բանջարեղեն, որոնք շատերը սխալմամբ ամբողջովին օգտակար են համարում, սակայն, որոշակի հանգամանքներում, դրանք կարող են նույնիսկ վտանգավոև լինել։ Այս մասին գրում է էստոնական Postimees պարբերականը։

Այս բանջարեղեններից առաջինը կարտոֆիլն է: Այն պարունակում է բազմաթիվ սննդարար նյութեր, ամենակարևորներից մեկը կալիումն է: Այնուամենայնիվ, կարտոֆիլը պարունակում է օսլա, որը քայքայվում է պարզ ածխաջրերի և սոլանինի, ինչը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա: Բացի այդ, կարտոֆիլն ունի շատ բարձր գլիկեմիկ ինդեքս:

Լոլիկը նույնպես վտանգավոր մթերքների ցանկում է: Մի կողմից, այն շատ օգտակար է, քանի որ մեկ լոլիկը կարող է պարունակել C և B վիտամինների օրական մասնաբաժնի մինչև մեկ երրորդը: Բայց կան մի քանի «բայցեր». Լոլիկը կարող է վտանգավոր լինել, եթե աճեցվի քիմիական նյութերով, դրանք նաև վնասակար են նրանց համար, ովքեր գաստրիտ կամ խոց ունեն՝ թթվայնության պատճառով: Բացի այդ, լոլիկը կարող է արյան շաքարի մակարդակի բարձրացում առաջացնել:

Սմբուկը նույնպես պարունակում է վերը նշված սոլանինը, և նպաստում են օրգանիզմում թրթնջկաաթթվի քանակի ավելացմանը: Սա բերում է երիկամներում քարերի առաջացման:

Կաղամբը հակացուցված է վահանաձև գեղձի հիվանդություն ունեցողների համար, քանի որ այն պարունակում է մեծ քանակությամբ յոդ: Այն նաև մեծապես բարձրացնում է թթվայնության մակարդակը: Գաստրիտի և խոցի դեպքում այն վտանգավոր է:

Սոխը պարունակում է ֆրուկտան`ֆրուկտոզայի պոլիմեր, որը մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում վնասակար է աղեստամոքսային տրակտի համար, և չարաշահելու դեպքում կարող է հանգեցնել գաստրիտի:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան