copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:58 28-08-2021

Ինչո՞ւ է Դավիթաշենի վարչական շրջանի ղեկավարն ազատման դիմում գրել, հետո զղջացել․ Հրապարակ

Մեր տեղեկություններով՝ Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը օգոստոսի 20-ին ազատման դիմում է գրել, Մարությանն էլ որոշել է, որ սեպտեմբերի 1-ից այլևս չի աշխատելու, բայց օրեր անց նրանք հաշտվել են, և որոշումը չեղարկվել է։ Ո՞րն է վեճի թեման։

Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանն իր էջում տեղադրել էր փողոցներում տեղադրված՝ ծխախոտի համար նախատեսված մոխրամանների նկարներ՝ փնթի, այլ աղբով լեցուն, և գրել էր․ «Կներեք, էս ի՞նչ ա կամ, ավելի ճիշտ՝ ո՞ւմ սխալն ա»։

Մարդիկ տարածել էին ու քննադատել, որ նման աղբամանները տեղադրվում են, ասենք, մուտքերի մոտ, ոչ թե փողոցներում, որ մարդիկ աղբ նետեն մեջը։ Իսկ սրանք ծխախոտի համար նախատեսված փոքր անցքեր ունեն միայն։

Պարզվում է, որ Մնացականյանի գրառումից մի քանի օր առաջ Դավթաշենի թաղապետը քաղաքապետարանի չաթում ևս բարձրաձայնել է այս խնդիրը և նկատել, թե այդ աղբամանները չի կարելի ամեն պատահած տեղ դնել։ Եվ քաղաքապետը կասկածել է, թե թաղապետն ու Մնացականյանը պասերով աշխատում են իրար հետ, իսկ նա աչքով աչք չունի Մնացականյանի հետ և ժամանակին նրան ոչ միայն ազատել է Կենտրոնի թաղապետի պաշտոնից, այլև քաղշինկոմիտեի նախագահ դառնալն է տապալել։ Տհաճ զրույցն էլ դարձել է կոնֆլիկտի պատճառ»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում