Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 13:55 26-08-2021

Վայոց Ձորում բախվել են «Եղեգնաձոր» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենան ու «06»-ը. shamshyan.com

Վայոց Ձորի մարզում այսօր՝ օգոստոսի 26-ին, ժամը 11։10-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 113.3 կմ հատվածում բախվել են շտապօգնության Jinbei մակնիշի եւ ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ վթարված շտապօգնության ավտոմեքենան հաշվառված է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով