copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:42 26-08-2021

Աֆղանցի աղջկան անվանել են ի պատիվ ԱՄՆ օդուժի ինքնաթիռի, որի սրահում էլ նա ծնվել է

Ծնողներն իրենց դստերը, ով լույս աշխարհ է եկել ամերիկյան ռազմական ինքնաթիռում Աֆղանստանից տարհանման ժամանակ, անվանել են Ռիչ. սա օդանավի ազդականչն է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ղեկավար, գեներալ Թոդ Ուոլթերսին:

«Մենք խոսել նք «Ռամշտայն» բազա թռչող C-17 ինքնաթիռում ծնված երեխայի մայրիկի և հայրիկի հետ, նրանք աղջկան անվանեցին Ռիչ: Այդպես անվանեցին, քանի որ C-17 ինքնաթիռը, որն իրենց Կատարից հասցրել էր Ռամշտայն, ունեցել է Reach ազդականչ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է գեներալը:

Հղի աֆղանցի փախստական կնոջ կծկումները սկսվել էին Քաբուլից Գերմանիայի ամերիկյան ռազմաբազա թռիչքի ժամանակ: Կինն իրեն վատ է զգացել, և օդանավի հրամանատարն իջեցրել է բարձրությունը, որպեսզի օդանավում եղած օդը նրան բավականացներ: Սա օգնել է կայունացնել մոր վիճակը, և նա փրկվել է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից