copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:48 25-08-2021

Apple-ը արտոնագրել է նոութբուք՝ երկու էկրաններով

Apple-ը հավանության է արժանացրել երկէկրան MacBook-ի արտոնագիրը, որում վիրտուալ ստեղնաշարը փոխարինելու է սովորականին, գրում է 9to5Mac-ը:

Apple-ի խոսքով, ստեղնաշարը և էկրանը կարող են փոխանակվել տեղերով՝ նոութբուքը շրջելով: Այն կաջակցի շարժումների կառավարմանը, օրինակ՝ խոշորացմանը կամ սվայփին:

Արտոնագրում Apple-ը հայտարարում է, որ այս MacBook-ը կունենա կենսաչափական հաղորդիչներ՝ սարքն ապաարգելափակելու համար, օրինակ՝ Face ID կամ մատնահետքի հաղորդիչներ: Բացի դրանից, սարքը կաջակցի անլար լիցքավորմանը: