Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:50 24-08-2021

Վարչապետը շնորհակալություն հայտնեց ՊՊԾ աշխատակիցներին՝ ԱԺ-ի բնականոն գործունեությունն ապահովելու համար

Այսօր Ազգային ժողովի դահլիճում ամոթալի ծեծկռտուքի միջադեպից հետո շատ ընդդիմադիր պատգամավորներ, ինչպես նաև իրավապաշտպան ՀԿ-ներ, այդ թվում՝ այնպիսի կազմակերպություններ, անհատներ, որոնք սերտ համագործակցում են ներկայիս իշխանության հետ մի շարք դատաիրավական բարեփոխումներ, ծրագրեր իրականացնելու, ժողովրդավարության զարգացմանն ուղղված հարցերում, հանդես եկան դատապարտող հայտարարություններով: Նրանք հստակ գնահատականներ տվեցին, որ ԱԺ նախագահը գերազանցել է իր լիազորությունները, խախտել է ԱԺ կանոնակարգ օրենքը ապօրինաբար՝ պատգամավորի հանդեպ ոչ իրավաչափ տույժ կիրառելով, ինչն էլ ավելի սրեց լարվածությունը:

Այս առումով ուշագրավ էին «Հայաստան» դաշինք խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանի, Լիլիթ Գալստյանի հարցադրումները և վարչապետի պատասխանները: Արծվիկ Մինասյանն ասաց, որ տեղի ունեցածը հանցագործություն է ՊՊԾ աշխատակիցների կողմից ԱԺ նախագահի և ելույթ ունեցողի (վարչապետի) դրդմամբ, ուղիղ հրահանգով, բացի դրանից, Ա. Մինասյանը նշեց, որ անվտանգության աշխատակիցները առավոտվանից խախտում են լրագրողների իրավունքները, բռնություն են գործադրել: Ու թեև քաղաքական դաշտի ներկայացուցիչները իրենց քայլերով զարմանալու, զայրացնելու, հիասթափեցնելու պակաս տեղ չեն թողել, այնուամենայնիվ այս հարցի պատասխանը, թերևս, օրվա ամենազարմանալիներից էր շատերի համար թե՛ բովանդակությամբ և թե՛ տոնայնությամբ՝ արված Հայաստանի ամենաժողովրդավար ղեկավարի կողմից:

«Ես հետևել եմ ՊՊԾ անվտանգության աշխատակիցների կատարած աշխատանքներին և ուզում եմ քաջալերել նրանց՝ ԱԺ-ի բնականոն գործունեությունը ապահովելու համար, և հատուկ շնորհակալություն հայտնել՝ օրենքով սահմանված լիազորությունները պատշաճ կատարելու համար»,- պատասխանեց վարչապետը անվերապահ վստահությամբ:

Նույն խմբակցությունից Լիլիթ Գալստյանը նույնպես անդրադարձավ խայտառակ միջադեպին և վարչապետից փորձեց ճշտել՝ այս ապօրինի գործելաոճով, բռնի մեթոդներով ինչպե՞ս են ապահովելու Կառավարության ծրագրի առաջաբանի երկրորդ կետը՝ ժողովրդավարության անշրջելիությունը և շարունակական զարգացումը: Փաշինյանը հակադարձեց՝ հիշատակելով այդ նույն առաջաբանի 6-րդ կետը, որով պետք է վերացվի անպատժելիությունը, ապահովվի իրավունքի, օրենքի գերակայություն, հանրային, ազգային համերաշխություն, ապա շեշտեց, որ պատրաստ են այն իրականացնել անհրաժեշտության դեպքում ամենախիստ, կոշտ մեթոդներով ու միջոցներով:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել

Ձեզ գուցե հետաքրքրի