copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:08 19-08-2021

ԱԻ նախարարն ընդունել է Հայաստանում Նիդեռլանդների դեսպանին

Այսօր արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ:

Հանդիպման ընթացքում Անդրանիկ Փիլոյանը խոսել է նախարարության կողմից իրականացվող աշխատանքների մասին, որոնք առնչվել են ինչպես հետպատերազմյան շրջանի խնդիրներին, այնպես էլ՝ պայմանավորված են սեզոնային իրավիճակով: Նշվել է, որ կողմերը փորձի փոխանակման և համագործակցության հնարավորություն ունեն, մասնավորապես անտառային հրդեհների կանխարգելման և հրդեհաշիջման ուղղությամբ:

Դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Նիդեռլանդների կառավարության և անձամբ իր անունից վստահեցրել է, որ պատրաստակամ են իրականացնել համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն Հայաստանում աղետների ռիսկերի նվազեցմանը:

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են հետագա փոխհամագործակցության պատրաստակամությունը:

Ամենից շատ դիտված