copy image url
Ներքին 5 տարի առաջ - 23:33 26-07-2021

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը

Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Մանվել Փարամազյանի պաշտպանների ներկայացրած դատավորի ինքնաբացարկի մասին միջնորդությունը։ Այս մասին Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց Երվանդ Վարոսյանը

Ինչպես հայտնի է՝ Վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացավ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի քննությունը։ Դատական նիստի ժամանակ Փարամազյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ նիստը նախագահող դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում փաստաբան Լուսինե Սահակյանը նշել էր․

«Մենք գիտենք, թե Արմեն Դանիելյանն ով է, սա այն դատավորն է, որը տարիներ շարունակ վատագույն դատավորն է ճանաչվում, եւ այն դատավորն է, որ իշխանության ցանկացած պատվեր իրականացնում է: Ուստի խնդրել ենք, որ ինքնաբացարկ հայտնի»։

Նիստից հետո, մեկ ժամ անց, դատարանը հրապարակեց որոշում, որով մերժել է պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում