copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 12:19 18-08-2021

Հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ։ Հանդիպումը կայացել է 15-րդ միջազգային ռազմարդյունաբերական տոնավաճառի (IDEF 21) շրջանակներում։ Տոնավաճառի բացումը կատարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր։ Թուրքական մամուլի հավաստմամբ՝ նախարարները անդրադարձել են նաև Հայաստանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Հուլուսի Աքարը ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ Թուրքիան աջակցում է «եղբայրական Ադրբեջանի» հակահայկական գործունեությանը։