Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 19:51 17-08-2021

«Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել. ՀՀ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն պարզում է Երևանի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դիակի հայտնվելու հանգամանքները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«2021թ. օգոստոսի 17-ին՝ ժամը 09։06-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի «Հաղթանակ» կամրջի տակ տղամարդու դի կա։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է բջջային հեռախոս և հանգուցյալի նույնականացման քարտը, համաձայն որի՝ վերջինս հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1984թ.։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նյութեր են նախապատրաստվում, որի շրջանակներում նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։

Ամենից շատ դիտված