Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:34 16-08-2021

Աֆղանստանի նախագահը փախել է Քաբուլից փողերով լի մեքենաներով․ ՌԴ դեսպանատուն

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին փախել է Քաբուլից՝ գումարով լի մեքենաներով: Այն, ինչ հնարավոր չէր վերցնել ուղղաթիռի վրա, մնացել է թռիչքի դաշտում, հայտնել են Ռուսաստանի դեսպանատնից:

«Ինչ վերաբերում է ռեժիմի փլուզմանը, ապա այն առավել պերճախոս կերպով բնութագրվում է նրանով, թե ինչպես է Հանին փախել Աֆղանստանից. չորս մեքենա լի էր փողերով, նրանք փորձում էին գումարը ուղղաթիռ մտցնել, բայց ամեն ինչ չէ, որ տեղավորվում էր: Իսկ գումարի մի մասը մնացել է թռիչքի դաշտում», - ասել է դեսպանատան մամուլի քարտուղար Նիկիտա Իշչենկոն:

Հանին, որը խոստացել էր երկիրը փրկել թալիբներից, փախել է անհայտ ուղղությամբ: ԶԼՄ-ների տեղեկությունների համաձայն՝ նա պետք է նախ այցելեր Դուշանբե, իսկ հետո թռչեր Օման: Այլ տեղեկությունների համաձայն՝ քաղաքական գործիչը մեկնել է Ուզբեկստան: Ֆեյսբուքում նա գրել է, որ փախել է՝ կոտորածը կանխելու նպատակով:

Աֆղանստանում Ռուսաստանի նախագահի հատուկ բանագնաց Զամիր Կաբուլովն ավելի վաղ հայտնել էր, որ վաղը նախատեսված են բանակցություններ «Թալիբան» շարժման և Ռուսաստանի դեսպանատան միջև:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան