copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 01:20 16-08-2021

Բարսելոնան Մեսսիի հեռանալուց հետո առաջին խաղում հաղթեց Ռեալ Սոսյեդադին

Լա լիգայի մեկնարկային տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Ռեալ Սոսյեդադին» ու հաղթանակ տարավ։ Հանդիպումն ավարտվեց 4-2 հաշվով։

19-րդ րոպեին Մեմֆիս Դեպայի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը բացեց Ժերար Պիկեն, ապա համբուրեց մարզաշապիկի վրա գտնվող ակումբի տարբերանշանը։ Առաջին կեսին ավելացված երկրորդ րոպեին Ֆրենկի դե Յոնգի փոխանցումից հետո աչքի ընկավ Մարտին Բրեյթուեյթը։ Երկրորդ կեսի սկզբնամասում ՝ 59-րդ րոպեին Բրեյթուեյթը դուբլ ձևակերպեց։ Բայց «Սոսյեդադը» մինչև վերջ կռիվ տվեց ու կարողացավ երկու գոլ հետ բերել․ 82-րդ րոպեին աչքի ընկավ Լոբետեն, իսկ 85-ին՝ Օյարզաբալը։

Կատալոնացիները, սակայն հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին ևս մեկ անգամ գրավեցին մրցակցի դարպասը․ Բրեյթուեյթի փոխանցումից հետո աչքի ընկավ Սերժի Ռոբերտոն։

Հարկ է նշել, որ սա առաջին խաղն էր թիմի ավագ Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ տեղափոխվելուց հետո և հանդիպման 10-րդ րոպեին կատալոնական թիմի երկրպագուները տրիբունայից սկսեցին վանկարկել նրա անունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում