copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:52 14-08-2021

Թալիբները գերեվարել են մոջահեդների հայտնի հրամանատար Իսմայիլ Խանին

Ըստ Ariana News-ի՝ թալիբները Հերաթը գրավելու ժամանակ գերեվարել են աշխարհազորայինների առաջնորդ Մուհամմեդ Իսմայիլ Խանին: Խանը «Աֆղանստանի իսլամական հասարակություն» կուսակցության գերագույն խորհրդի անդամ է, 1980-ականներին ղեկավարել է մոջահեդների պայքարը ԽՍՀՄ-ի դեմ, 1990-ականներին նա անցել է Հյուսիսային դաշինքի կողմը: Ըստ նահանգային խորհրդի անդամ Գուլամ Հաբիբ Հաշիմիի՝ թալիբների և խանի միջև համաձայնագիր է ստորագրվել, արմատականները խոստացել են մահապատժի չենթարկել տարեց զորավարին:

Նրանք նաև պարտավորվել են հաշվեհարդար չտեսնել հանձնված պետական ​​պաշտոնյաների նկատմամբ: Համացանցում հայտնվել է մի լուսանկար, որում Խանը շրջապատված է գոհ թալիբներով: Խանը հայտնի է իբրև «Հերաթի առյուծ»: Եղել է Հերաթ նահանգի նահանգապետը: Նրա օրոք կարգուկաննոն ավելի է խստացվել, արգելք է դրվել արևմտյան ֆիլմերի և պարերի վրա, իսկ օտարերկրյա լրագրողների մուտքը նահանգ սահմանափակվել է: Նա երեք շաբաթ գերի էր մնացել թալիբների կողմից, ազգությամբ տաջիկ է:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը