copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 10:25 13-08-2021

Կայրաթի գլխավոր մարզիչը հրաժարական է տվել Ալաշկերտին պարտվելուց հետո

Ղազախական Կայրաթի գլխավոր մարզիչ Կիրիլ Կեկերը Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում Հայաստանի չեմպիոն Ալաշկերտից կրած պարտությունից հետո հրաժարական է տվել:

«Ցավոք, մեզ չհաջողվեց հասնել արդյունք, որը կգոհացներ մեզ: Այդ պատճառով որոշել եմ հրաժարական տալ: Շնորհակալ եմ ակումբին վստահության ու «Կայրաթի» հիմնական թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում աշխատելու հնարավորության համար»,- 42-ամյա ղրղզ մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած խաղում Ալաշկերտը լրացուցիչ ժամանակում հաղթել 3։2 հաշվով։ Ալմաթիում անցկացված առաջին խաղում գրանցվել էր գոլազուրկ ոչ ոքի:

Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլում հայկական ակումբը կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Գլազգո Ռեյնջերսի» հետ, որի գլխավոր մարզիչն է անգլիական «Լիվերպուլի» լեգենդար կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը: Առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 19-ին Գլազգոյում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 26-ին Երևանում:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում