copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:35 09-08-2021

Վրաստանի վարչապետը պատվաստվել է Pfizer պատվաստանյութով

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ստացել է կորոնավիրուսի դեմ Pfizer պատվաստանյութի առաջին դեղաչափը: Ի դեպ, Գարիբաշվիլին կառավարության այն սակավաթիվ անդամներից էր, որը դեռ չէր պատվաստվել COVID-19-ի դեմ:

Վարչապետն ընդգծել է, որ որոշել է պատվաստվել՝ չնայած այն հանգամանքին, որ հիվանդացել է կորոնավիրուսով և բազմաթիվ հակամարմիններ ունի:

Կառավարության ղեկավարը կոչ է արել բոլորին հետևել իր օրինակին և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: «Մենք կարող ենք հաղթահարել համավարակը միայն պատվաստումների միջոցով»,- ասել է նա՝ հավելելով, որ իր ընտանիքի բոլոր անդամներն արդեն պատվաստվել են կորոնավիրուսի դեմ:

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան