Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 16:13 07-08-2021

«Eurowings» ավիաընկերությունն առաջին անգամ չվերթեր կիրականացնի դեպի Հայաստան

Օգոստոսի 6-ից Eurowings-ը կառաջարկի ուղիղ չվերթեր դեպի Հայաստան՝ իր ուղևորների համար առաջին անգամ հնարավորություն ստեղծելով Քյոլնից/Բոնից մեկնել Հայաստանի մայրաքաղաք Երևան: Այս մասին հայտնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

Յուրաքանչյուր ուրբաթ օր Airbus A320 օդանավը Հայաստան կմեկնի 14:20-ին և կժամանի 20:40-ին:

Հետադարձ թռիչքը կիրականացվի նույն օրը՝ ժամը 21:30-ին, և Քյոլնի/Բոնի օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:20-ին: Թռիչքի բոլոր ժամերը ներկայացված են տեղական ժամանակով:

Չվերթերն ընդլայնում են «այցելել ընկերներին և հարազատներին» շրջանակը, որտեղ Lufthansa-ն արդեն բազմաթիվ ուղղություններ է առաջարկում, ինչպես օրինակ՝ դեպի Հունաստան, Խորվաթիա, Ալժիր, Թուրքիա, Լիբանան (Բեյրութ), Հյուսիսային Իրաք (Էրբիլ): Վերջերս՝ հուլիսին, ծրագրին ավելացան նաև թռիչքներ դեպի Վրաստանի Թբիլիսի և Ռուսաստանի Եկատերինբուրգ ու Կրասնոդար քաղաքներ: Eurowings-ը շուկայի այս հատվածի առաջատարն է և աճող պահանջարկի շնորհիվ ավելի է ընդլայնում իր դիրքերը: Արդյունքում, ավելի շատ ճանապարհորդներ են շահում՝ օգտվելով իրենց հայրենի երկրների հետ անմիջական կապերից: Ընդհանուր առմամբ, Eurowings-ի երթուղային ցանցը Եվրոպայում ներառում է ավելի քան 100 ուղղություն:

Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է և, որպես երկրի ամենամեծ մետրոպոլիս, որն ունի ավելի քան 1 միլիոն բնակիչ, նաև նրա գիտական, մշակութային և տնտեսական կենտրոնն է:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն նշել է. «Ուրախ ենք, որ Eurowings-ը մուտք է գործում հայկական շուկա: Շնորհավորում ենք ավիաընկերությանը և մաղթում հաջող գործունեություն ու անվտանգ թռիչքներ: Այսուհետ դեպի Եվրոպա ուղիղ մեկնելու հնարավորություններն ավելի կմեծանան»:

«Մեզ համար Eurowings-ում մեծ հաճույք է առաջին անգամ սպասարկել հայաստանյան շուկան և առաջարկել կանոնավոր թռիչքներ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Քյոլն: Austrian Airlines-ի, Brussels Airlines-ի, հաջորդ ուրբաթ օրվանից Lufthansa-ի և արդեն Eurowings-ի հետ միասին, որն առաջատար եվրոպական low-cost ավիափոխադրողներից է, մենք ուրախ ենք մեծացնել մեր` Lufthansa խմբի ներկայությունը Երևանում և, հետևաբար, ավելի շատ հնարավորություններ առաջարկել Հայաստանից ճանապարհորդների համար»,- նշել է Lufthansa խմբի Ուկրաինայի, Բելառուսի, Թուրքմենստանի և Հարավային Կովկասի վաճառքի գծով գլխավոր մենեջեր Ռենե Կոինչակը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ