copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 09:37 07-08-2021

ՊՍԺ-ն ավարտին է հասցնում Մեսսիի գործարքը․ տրանսֆերի մասին մոտ օրերս կհայտարարվի պաշտոնապես

Լիոնել Մեսսին կողմնորոշվել է իր ապագայի հարցում։ Արգենտինացին կդառնա ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է RMC -ի լրագրող Մոհամեդ Բուաֆսին Թվիթերում։

Աղբյուրի փոխանցմամբ, կողմերը գործարքի վերջին մանրամասներն են համաձայնեցնում։ Մեսսին ՊՍԺ-ի հետ երկու տարվա պայմանագիր կստորագրի՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Փարիզցիները մտադիր են արդեն հանգստյան օրերին ավարտին հասցնել գործարքը։ Առաջիկա ժամերի ընթացքում Մեսսիի հայրը կհանդիպի ֆրանսիական ակումբի ներկայացուցիչների հետ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Սիթին», որն ավելի վաղ Մեսսիի հիմնական հավակնորդն էր համարվում, հետաքրքրություն չի ցուցաբերել ֆուտբոլիստի նկատմամբ։ Արգենտինացու տրանսֆերի շուրջ աշխատում է միայն ՊՍԺ-ը։

Երեկ՝ օգոստոսի 5-ին, «Բարսելոնան» հայտարարեց, որ չի երկարաձգի պայմանագիրը Մեսսիի հետ։ Սա կապված է ֆինանսական և ենթակառուցվածքային խոչընդոտների հետ, որոնք սահմանված են իսպանական լիգայի կանոնակարգում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում