copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 09:06 07-08-2021

Հունաստանում մեկ օրվա ընթացքում 98 նոր հրդեհ է բռնկվել

Հունաստանում հրշեջները շարունակում են պայքարել անտառային հրդեհների դեմ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում 98 նոր հրդեհ է բռնկվել: Ընդհանուր առմամբ՝ այժմ պետք է մարել 154 հրդեհ:

Քաղաքացիների պաշտպանության հարցերով փոխնախարար Նիկոս Հարդալիասը հայտնել է, որ ամենավտանգավոր հրդեհները գրանցվել են Ատտիկայի կենտրոնական շրջանում՝ Էուբեա կղզու Իլիա (Էլիս) շրջանում: Ինչպես հաղորդում է փոխնախարարը, կրակի նոր ճակատ է ծագել Հին Օլիմպիայի տարածքում, ինչպես նաև Մեսինիայի, Մանիի, Տոլոֆոնի, Ֆոկիսի, Ֆտիոտիդայի, Գրևենի և Կրետե կղզիների շրջաններում:

Նա նաև հաղորդել է Ատտիկայի Իպոկրատիո Պոլիտիա քաղաքում հրդեհը մարելիս մահացած կամավորի մասին: