copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 20:52 06-08-2021

Թուրքիայում հրդեհաշիջման համար օգնություն խնդրող քաղաքացիների դեմ հետաքննություն է սկսվել

Թուրքիայում լայնածավալ անտառային հրդեհների բռնկումից հետո սոցցանցերում տարածված «#HelpTurkey» հեշթագով հրապարակումների դեմ հետաքննություն է սկսվել։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։
Անկարայի գլխավոր հանրապետական դատախազությունը հայտարարել է, որ նշված հրապարակումների հեղինակների նկատմամբ հետաքննություն կիրականացվի։ Դատախազությունը նշել է, որ որոշ անձինք ու խմբեր իրենց իրական կամ կեղծ հաշիվների օգնությամբ փորձում են հանրության մեջ մտահոգություններ ու տագնապ տարածել ու ստորացնել Թուրքիայի Հանրապետությունն ու նրա կառավարությունը։
Թուրք իրավաբան Թուրգութ Քազանի խոսքով՝ հասարակությունը նման քայլի է գնացել այն պատճառով, որ դեռ հրդեհի առաջին օրերին երկրի գյուղանտեսության ու անտառտնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլին հայտարարել է, թե հրդեհաշիջման ինքնաթիռներ երկիրը չունի։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ օգնություն խնդրելը մարդկային պահանջ է և եթե այրվող անտառները տեսնող քաղաքացիները վերջին ճիգերով օգնություն են խնդրում, դա միանգամայն բնական պահվածք է։ Մինչդեռ իշխանությունները անտարբեր են մնում այդ կոչերի նկատմամբ։
Քոզանը ընդգծել է, որ օգնության ճիչն ուղղակի չի կարող հանցանք համարվել։ «Այս իրավիճաը հանցավոր համարելն ուղղակի տրագիկոմեդիա է։ Եթե իսկապես իրավական պետություն ունենայինք, ինչպիսին նախատեսվում է Թուրքիայի Հանրապետության սահմանադրությամբ, նման խնդիր չէր ծագի։ Սա հանցանք համարող պետությունը ուղղակի ցեղապետություն է։ Նման հետաքննությունները պետք է պատմության մեջ գրվեն ու որպես սխալի օրինակ ցուցադրվեն ու սովորեցվեն»։
Հիշեցնենք, որ հուլիսի 28–ից Թուրքիայի բազմաթիվ նահնագներում մոլեգնող մեծածավալ անտառային հրդեհների ֆոնին Թուրքիայի բազմաթիվ քաղաքացիներ սոցցանցերում օգնության կոչ էին արել։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից