copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:44 06-08-2021

Թուրքիայում հրդեհները մոտենում են էլեկտրակայաններին

Թուրքիայի Մուղլա նահանգում անտառային հրդեհները մոտենում են ՋԷԿ-ին, որն էլեկտրականությամբ է ապահովում հանգստավայրային Բոդրումը: Այս մասին գրում է «Ուկրինֆորմը»՝ հղում անելով Միլասի քաղաքապետին:

«Հրդեհը սպառնալիք է դարձել բարձրավոլտ գծերի համար: Կրակը շարժվում է դեպի «Ենիկոյ» ՋԷԿ-ը: Եթե ​​հրդեհը գրավի այս տարածաշրջանը, Միլասին և Բոդրումին էլեկտրաէներգիայի մատակարարումը կարող է դադարեցվել»,- ասել է քաղաքապետը: Սկսվել է ՋԷԿ-ին մերձակա բնակավայրերի տարհանումը: