copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:11 06-08-2021

Մաքգրեգորը հայտարարել է, որ ուզում է ուտել Խաբիբի երեխաներին

Բացարձակ մենամարտերի առաջնության (UFC) նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը հերթական անգամ կոշտ է արտահայտվել թեթևքաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովի հասցեին:

«Ես ուզում եմ ուտել նրա երեխաներին: Ե՞րբ է վերջին անգամ նա ընդհանրապես տեսել նրանց: Նրա կի՞նը: Մայրի՞կը: Ի՞նչ կասեք ձեր երեխաների և ընտանիքի հետ որոշ ժամանակ անցկացնելու հաշվով՝ բազմազանության համար, և իմ անունը չարտաբերեք»,- Twitter-ում գրել է իռլանդացին: