copy image url
Սպորտ 5 տարի առաջ - 07:51 06-08-2021

Տոկիո-2020. Վազգեն Թևանյանը պարտվեց մեկնարկում

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ, 2020թ. աշխարհի անհատական գավաթի հաղթող, 2019թ. Եվրոպայի Մ-23 չեմպիոն Վազգեն Թևանյանի մեկնարկը հաջող չստացվեց:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում 21-ամյա ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ 0:6 հաշվով պարտեց աշխարհի գործող չեմպիոն (2019թ.) ու կրկնակի փոխչեմպիոն (2017, 2018), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2016, 2018), Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովին:

Առաջին մրցափուլից հետո Ռաշիդովը հաղթում էր 1:0 հաշվով, իսկ երկրորդում վաստակեց ևս 6 միավոր:

Եթե ռուս ըմբիշը նվաճի եզրափակիչի ուղեգիր, Վազգեն Թևանյանը հնարավորություն կստանա օգոստոսի 6-ին պայքարել բրոնզե մեդալի համար: Քառորդ եզրափակիչում 25-ամյա Ռաշիդովը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ, որը մեկնարկային գոտեմարտում 11:0 հաշվով ուժեղ գտնվեց հույն Գեորգիոս Պիլիդիսից:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում