copy image url
Ներքին 5 տարի առաջ - 14:43 05-08-2021

Ռուս զինվորականները Ոսկեպարում են. ՊՆ-ն խուսափում է մեկնաբանությունից

Սույն թվականի օգոստոսի 3-ին համացանցում տարածվել էր տեղեկություն, ըստ որի՝ ռուս զինվորականները տեղակայվել են Տավուշի մարզի Ոսկեպար բնակավայրում։ Նույն օրը պաշտոնական աղբյուրներից եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներից այս տեղեկության իսկությունը ճշտել չստացվեց։

ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը որևէ կերպ չէր մեկնաբանել շրջանառվող լուրերը՝ առաջարկելով դիմել գրավոր։

Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը դարձյալ խուսափողական պատասխան տվեց՝ նշելով, որ համայնքանպետարանում այդպիսի տեղեկություն չունեն։