copy image url
Ներքին 5 տարի առաջ - 22:27 04-08-2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ նշանակվելու կապակցությամբ:

Գերմանիայի կառավարության կայքում հրապարակված շնորհավորական ուղերձում մասնավորապես նշվում է.

«Հարգելի վարչապետ

Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նոր նշանակման կապակցությամբ:

Դուք ձեր նոր մանդատը սկսում եք մեծ խնդիրների և անորոշությունների ժամանակաշրջանում: Covid-19 համավարակը աննախադեպ գործողություններ է պահանջում բոլորիցս:

Գերմանիան պատրաստ է այսուհետ ևս աջակցել Հայաստանի Հանրապետությանը՝ որպես հուսալի գործընկերոջ, ապագա բարեփոխումների ճանապարհին: Գերմանիայի դաշնային կառավարությունը նաև կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին:

Մաղթում եմ ձեզ հաջողություններ՝ ձեր պատասխանատու առաջադրանքը կատարելու գործում»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին