copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:44 04-08-2021

Անտառային հրդեհների 8-րդ օրը՝ Թուրքիայում. 13  օջախ դեռ այրվում է ու տարածվում

Թուրքիայում անտառային հրդեհների դեմ պայքարը շարունակվում է։ Հուլիսի 28-ին սկսած ու արդեն երկրի 39 նահանգի բազմաթիվ շրջաններում տարածված հրդեհի 174 օջախից 161-ը հաջողվել է վերահսկողության տակ առնել։ Բայց դեռևս 5 նահանգներում մոլեգնող 13 օջախ շարունակում են անարգել այրվել ու տարածվել։ Այս մասին հաղորդում է ermenihaber-ը:

Մասնավորապես նշվում է, որ հրդեհը դեռ շարունակվում է Անթալիայի Մանավգաթ ու Գյունդողմուշ շրջաններում, Մուղլայի Մարմարիս, Միլաս, Քավաքլըդերե, Յըլանլը և Սեյդիքեմեր շրջաններում, Սպարտայի Էղիրդիր շրջանում, Դենիզլիի Թավաս և Գյունեյ շրջաններում, Այդընի Քարաջասու շրջանում։

Ներկա պահին այդ նահանգներում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 16 ջրցան ինքնաթիռ, 9 անօդաչու, 51 ուղղաթիռ, 1 անօդաչու ուղղաթիռ, 850 ջրցան մեքենա և 5.250 հոգանոց անձնակազմ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել