copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:52 04-08-2021

Փոխվարչապետ Պապիկյանն առաջին նշանակումներն է արել. գրասենյակի ղեկավար և ռեֆերենտ

Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը Համլետ Բատիկյանին նշանակել է իր գրասենյակի ղեկավար։ Այս միասն որոշումը Պապիկյանը ստորագրել է այսօր։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Համլետ Բատիկյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար»,-ասված է որշման մեջ:

Փոխվարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Անի Ավետյանը նշանակվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Անի Ավետյանին նշանակել փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ռեֆերենտ»,-ասված է որոշման մեջ: