copy image url
Ներքին 5 տարի առաջ - 12:44 02-08-2021

«Հայաստան» դաշինքը պահանջում է, որ գլխավոր դատախազը ներկայանա ԱԺ

Հայաստան» դաշինքը պահանջում է, որպեսզի Ազգային ժողով ներկայանա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

Հարցն այն է, որ ԱԺ նիստին ներկա չեն «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորները` Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը. նրանք կալանավորված են։

«5 օր առաջ դիմել եմ դատախազին մեր կալանավորված պատգամավորների հարցով, սակայն մինչ օրս պատասխան չեմ ստացել։ Եթե մեր պատգամավորների կալանքի հարցն իրավական է, ապա խնդրում եմ հրավիրել ԱԺ գլխավոր դատախազին, որն էլ ունի իրավասություն այս պահին նրանց կալանքը վերացնելու»,–ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը։

Դաշինքի մյուս պատգամավորները նույնպես պնդեցին, որ անհրաժեշտություն է գլխավոր դատախազի ներկայությունը նիստին։

«ՔՊ» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն էլ նշեց` եթե դիմել են դատախազին, ապա պետք է սպասեն նրա պատասխանին, քանի որ հարցը բացառապես իրավական է։

Նշենք, որ կալանավորված են Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանը, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը։ Նրանցից «Հայաստան» դաշինքի պատգամավորներ են Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը։

Հիշեցնենք` հունիսի 20-ին կայացած խորհրդարանական արտահերթ ընտրություններում անցողիկ շեմը հաղթահարել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (53.92%) ու «Հայաստան» դաշինքը (21.04%)։ «Պատիվ ունեմ» դաշինքն էլ (5.23%) խորհրդարան կանցնի իրավունքի ուժով՝ որպես երրորդ ամենաշատ ձայներ ստացած քաղաքական ուժ։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին