copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:32 02-08-2021

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

3.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավում գտնվող Սամցխե-Ջավախեթիի շրջանում: Այս մասին հայտնում է «Էխո Կովկաս»-ը:

Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 21: 09 -ին:

Երկրաշարժի օջախը եղել է 9 կիլոմետր խորության վրա:

Աղետից ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հունաստանի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: