Մեծ Բրիտանիայում գրանցված «CAME-RO» փոխադրող ընկերությունն իր ֆուրգոնի նախագծում օգտագործել է Եվրոպայի քարտեզը, որտեղ Ուկրաինայի տարածքում Ղրիմ չկա։ Այս մասին հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդան»:
Աղբյուրը մանրամասնում է, որ ֆուրգոնի լուսանկարն արվել է Իտալիայում, մեքենան ռումինական համարներ ուներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմ են մտել որպես ֆեդերացիայի սուբյեկտներ 2014-ի մարտին՝ Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից և թերակղզում համաժողովրդական հանրաքվեից հետո, որի ընթացքում ընտրողների 80%-ի ավելի քան 95%-ը կողմ է քվեարկել Ռուսաստանին միանալուն: Ուկրաինան և արևմտյան երկրները հրաժարվել են ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը:
Ավելի վաղ Լոնդոնը բազմիցս դատապարտել էր Ղրիմի կցումը Ռուսաստանին և հայտարարել, որ Ռուսաստանը պարտադրել է իր քաղաքացիությունը թերակղզու բնակիչներին: 2020 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի իշխանությունները, պատժամիջոցներ են կիրառել ֆիզիկական անձանց և ընկերությունների նկատմամբ, որոնք առնչություն ունեն Ղրիմի կամրջի շինարարության հետ: