copy image url
Արտաքին 5 տարի առաջ - 21:38 31-07-2021

Էրդողանը նշել է անտառային հրդեհների հավանական պատճառը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է երկրում անտառային հրդեհների հավանական պատճառը: Նրա խոսքով՝ իշխանությունները դիտարկում են հրկիզման տարբերակները: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, թուրք առաջնորդն այս մասին ասել է հուլիսի 31 -ին Անթալիայի ճգնաժամային կենտրոնում ունեցած ելույթի ժամանակ։

«Մենք մանրակրկիտ ուսումնասիրում ենք հրդեհների պատճառները: Եթե լինեն դավաճաններ, որոնք ընդունակ են այրել սեփական հայրենիքը, նրանք կկրեն ամենախիստ պատիժը», - ասել է Էրդողանը:

Ավելի վաղ թուրքական ոստիկանությունը ձերբակալել էր Մանավգաթ քաղաքի անտառների հրկիզման կասկածյալներին: Իրավապահ մարմինները հայտնել են, որ ենթադրյալ հանցագործներից մեկին կրակ վառելիս տեսել են տեղի բնակիչները:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ