Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 5 տարի առաջ - 16:44 31-07-2021

Մենք պահելու ոչինչ չունենք, թափանցիկ ենք աշխատում. Սամվել Դանիելյան

Մենք ունենք հիվանդների մեծ հոսք, և հիվանդները պիտի վստահ լինեն, որ դիմում են մարդկանց, որոնք լավագույն միջազգային մակարդակով կարող են լուծել իրենց խնդիրները։ Այս մասին այսօր` հուլիսի 31-ին, «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սամվել Դանիելյանը ասաց մամուլի ասուլիսի ժամանակ, որի նպատակը կենտրոնի հետ կապված Դատախազության հարուցած քրեական գործի շուրջ բացատրություններ տալն էլ։

«Այն լուրերը, որ երեկ շրջանառվեցին, աղերս չունեն իրականության հետ, այն գումարները, որոնց մասին խոսվում է կետ առ կետ ունեն իրենց պատասխանները»,-նշեց Սամվել Դանիելյանը։

Նա հավելեց, որ վերջին 3 տարում բնական է՝ կան որոշ բացթողումներ, սակայն երեկ հնչած թվերը որևէ կապ չունեն իրենց աշխատակիցների հետ։

«Ոչ մի լումա զարտուղի ճանապարհով չի մտել կենտրոն՝ գոնե վերջին 3 տարվա ընթացքում, ես եմ դրա գարանտը: Սա կուզեմ, որ հրապարակվի, որպեսզի մենք կարողանանք հանգիստ քնել»,-նշեց կենտրենի տնօրենը։

Դանիելյանը նշեց, որ սրանով արատավորում են իրենց կենտրոնի անունը․ «Մենք պահելու ոչինչ չունենք, թափանցիկ ենք աշխատում»։

Հիշեցնենք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ ՊՎԾ կողմից «Պրոֆեսոր Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ում իրականացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակում հիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համար հատկացված ՀՀ պետական բյուջեի միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության նկատմամբ վերահսկողության փաստաթղթերը, որի արդյունքում ձեռք են բերվել ենթադրյալ հանցավոր չարաշահումների վերաբերյալ տվյալներ:

Բուժկենտրոնի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից առերևույթ հանցավոր գործողությունների արդյունքում պետությանը ընդհանուր պատճառվել է շուրջ 120մլն ՀՀ դրամի վնաս:

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց