copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:59 30-07-2021

Թուրքիայում բերման են ենթարկել հրկիզումների մեջ կասկածվողներին

Թուրքիայի ոստիկանությունը հայտարարել է Մանավգաթ քաղաքի անտառների հրկիզման մի քանի կասկածյալների ձերբակալության մասին:

Anadolu- ի փոխանցմամբ՝ ենթադրյալ հրկիզողներից մեկին նկատել են տեղի բնակիչները՝ կրակ վառելիս: Հաղորդվում է, որ քաղաքացիները իրավապահ մարմիններից պահանջում են կալանավորվածներին հանձնել իրենց:

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դիմել է քաղաքացիներին՝ վստահեցնելով, որ հանցագործները չեն խուսափի պատասխանատվությունից: Նա նաև ընդգծել է, որ քննիչները դեռ դիտարկում են հրդեհների տարբեր վարկածներ՝ հաշվի առնելով այն փաստը, որ դրանք ամբողջ երկրում սկսվել են միաժամանակ: Նախագահ Ռեջեփ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ հետախուզությունը նույնպես ներգրավված է հետաքննության մեջ:

Ամենից շատ դիտված