copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 09:14 30-07-2021

Կառավարությունում Փաշինյանի հանձնարարականը չեն կատարում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարությունը դեռ չի շտապում կատարել ՀՀ վարչապետի ԺՊ հանձնարարականը եւ թվային տվյալներ չի հրապարակում այն մասին, թե քանի հայաստանցի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ, քանի օտարերկրացի: Մինչդեռ ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հուլիսի 22-ի կառավարության նիստին հրահանգել էր առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին ամենօրյա վիճակագրության մեջ առանձնացնել կորոնավարակի դեմ պատվաստված հայաստանցիների եւ օտարերկրացիների թիվը:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը Առողջապահության նախարարությունից խնդրեց թվային տվյալներ փոխանցել, թե քանի օտարերկրացի եւ քանի հայաստանցի է պատվաստվել COVID-19-ի դեմ:

Մեր հարցին ի պատասխան՝ փոխանցեցին,որ երբ պատրաստ լինի, կհրապարակեն, այժմ ամփոփում են:

Փաստորեն, մեկ շաբաթ Նանուշյանի համար բավարար չի եղել հաշվարկել, մինչդեռ նա կառավարության ղեկավարից ստացել է հրահանգ ու չի կատարում փաստացի: Բայց, սրան զուգահեռ, տեսակետ է շրջանառվում, որ մեր հայրենակիցները չեն վստահում եւ հրաժարվում են պատվաստվել: Սա է պատճառը, որ պատվաստված հայաստանցիների քանակը զգալի քիչ է, եւ զարմանալի չէ, քանի որ պատվաստվաստումների ցուցանիշները այս ընթացքում փորձում են բարձրացնել պետական աշխատողների հաշվին:

Նրանց պարգեւավճար, խրախուսանք չեն տալիս, եթե պատվաստված չեն: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմը՝ ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ներքին հրահանգ է իջեցրել, ըստ որի՝ բոլոր պետական ծառայողները պետք է պատվաստվեն:

Ավելին, սիրո հեղափոխության ներկայացուցիչները պետական ծառայողներին սպառնում են՝ ասելով, որ պատվաստվեն՝ կստանան պարգեւատրումը եւ հավելավճարը։ Պարտադրում են պատվաստվել եւ սեպտեմբերին «կանաչ անձնագրով» գալ աշխատանքի: Մեզ հայտնի դարձավ, որ պատվաստվածների ցուցակով անձամբ զբաղվում է Արայիկ Հարությունյանը:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել է ամեն կերպ պատվաստումների ցուցանիշները բարձրացնել եւ այս նպատակին հասնելու համար պետական ծառայողների մի մասին սպառնում է պատվաստվել, հակառակ դեպքում կա՛մ կազատվեն աշխատանքից, կա՛մ էլ չեն ստանա իրենց վաստակած պարգեւատրումը: Եւ զարմանալի չէ, քանի որ վերջին օրերին լուսանկարներ են հրապարակվում այն մասին, թե ինչպես է այս կամ այն տեսչական մարմնի աշխատողը պատվաստվել:

Օրինակ՝ նման լուսանկարներ հրապարակել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, բոլոր նախարարությունները, տեսչական մարմինները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
14:01 27 տարի անց բացահայտվել է Արծրուն Մարգարյանի աղմկահարույց սպանությունը. ՔԿ