Արտաքին 4 տարի առաջ - 23:13 28-07-2021

Ջո Բայդենը հանդիպել է Տիխանովսկայային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ առավոտյան Սպիտակ տանը հանդիպել է Բելառուսի նախագահի նախկին թեկնածու և բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայային:

ԱՄՆ նախագահի Twitter-ի պաշտոնական էջում հայտնվել է մի լուսանկար, որում Ջո Բայդենը և Սվետլանա Տիխանովսկայան բժշկական դիմակներով միմյանց հետ զրուցում են:

«Ինձ համար մեծ պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել Տիխանովսկայային», - գրել է Բայդենը` ավելացնելով, որ ԱՄՆ-ն աջակցում է Բելառուսի ժողովրդին` ժողովրդավարության և մարդու համընդհանուր իրավունքների ձգտման հարցում:

Հիշեցնենք, որ Սվետլանա Տիխանովսկայան ԱՄՆ էր մեկնել երկու շաբաթ առաջ և այնտեղ մի շարք հանդիպումներ է ունենում պաշտոնյաների և քաղաքական գործիչների հետ:

Ամենից շատ դիտված