copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:25 28-07-2021

Հյուսիսային Իտալիան տուժել է ջրհեղեղից

Իտալիայում՝ Ալպերի նախալեռներում, ուժեղ անձրևներից հետո Կոմո կոմունան տուժել է ջրհեղեղից։ Այս մասին հաղորդում է Ansa- ն:

Լեռնային առվակները մեծ քանակությամբ տեղումներից հետո վերածվել են բուռն հոսքերի: Տեղի բնակիչների շատ տներ հեղեղվել են, տասնյակ մեքենաներ վնասվել են:

Բրիեննոյի քաղաքապետարանում սողանքի արդյունքում գազի արտահոսք է տեղի ունեցել: Ջրհեղեղի պատճառով շուրջ 50 մարդ փակվել է տներում:

Ջրհեղեղից հետո ճանապարհները մնում են գրեթե դժվարանցանելի՝ տիղմի և կոտրված ծառերի պատճառով: Նյութական վնասը հսկայական է: Զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան:

Հարյուրավոր փրկարարներ, քաղաքացիական պաշտպանության աշխատակիցներ և կամավորներ օգնում են հաղթահարել վատ եղանակի հետևանքները:

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված