copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 16:49 28-07-2021

Բաքուն սխալ է թարգմանել Թուրքիայի՝ թյուրքական միացյալ բանակ ստեղծելու ծրագրերի մասին հայտարարությունը

Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մուսթաֆա Շենթոփը չի խոսել թյուրքական համատեղ բանակ ստեղծելու հարցով Բաքվի ու Անկարայի միջև բանակցությունների մասին, հաղորդում է Sputnik գործակալությունը:

Գործակալությունն ընդգծում է, որ Oxu.Az-ը տարածել է Շենթոփի խոսքերի սխալ թարգմանություն:

Մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողի հարցին, թե կձևավորվի՞ արդյոք թյուրքական միացյալ բանակ, Թուրքիայի խորհրդարանի խոսնակը հայտարարել է, որ առայժմ համաձայնագրերի շրջանակներում անցկացվում են ադրբեջանա-թուրքական զորավարժություններ:

«Համատեղ միջոցառումներ են նախատեսվում նաև ռազմական համագործակցության ոլորտում: Այս համաձայնագրերի ուղղությամբ աշխատանքներ են ընթանում: Մեր գլխավոր կարգախոսն է՝ մեկ ազգ և երկու պետություն: Դրա շուրջ շատ բանակցություններ և պայմանավորվածություններ են անցկացվել»,- ասել է Շենթոփը:

Ամենից շատ դիտված